2026-09-04
Նախակրթարանի դաստիարակի թափուր տեղի մրցույթի հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Շիրակի մարզի «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախակրթարանի դաստիարակի / 0.5դրույք/ թափուր տեղի համար: Փաստաթղթերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին` ժամը 14:00-ին, Շիրակի մարզի Անիպեմզայի միջնակարգ դպրոցում։
